Արթուր Բարսեղյան (լողորդ)
Արթուր Բարսեղյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 29, 2002[1] (22 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | լողորդ |
Արթուր Բարսեղյան (մարտի 29, 2002[1], Երևան, Հայաստան), հայ լողորդ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր Բարսեղյանը ծնվել է 2002 թվականի մարտի 29-ին Երևանում[3]։ Հանդիսանում է պատանիների, երիտասարդների և մեծահասակների Հայաստանի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, միջազգային մրցաշարերի հաղթող է։ 2016 թվականին ԱՄԷ-ում մեծահասակների կազմում մասնակցել է աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ սահմանել է անձնական ռեկորդ և բարելավել իր արդյունքները, բայց մրցանակային տեղ չի զբաղեցրել։ 6-րդ տեղն է զբաղեցրել 2017 թվականին Հունգարիայում կայացած Եվրոպական օլիմպիական փառատոնին։ Նույն թվականին պատանիների աշխարհի առաջնությունում լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի նորմատիվը։
2018 թվականին մասնակցել է Հելսինկիի միջազգային մրցաշարին։ 2018 թվականին Արգենտինայում կայացած պատանեկան Օլիմպիական խաղերում 22․69 արդյունքով 50 մետր ազատ ոճում զբաղեցրել է 7-րդ տեղը։ 2019 թվականին Բուդապեշտում կայացած պատանիների աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը և լրացնելով B վարկանիշ։
Եղել է 2019 թվականի Համահայկական խաղերի չեմպիոն, 2021 թվականի Բուլղարիայի բաց առաջնության չեմպիոն, արծաթե և բրոնզե մեդալակիր[4]։
Տոկիո 2020 թվականի օլիմպիական խաղերի մասնակից է, որտեղ հանդես է եկել 50 և 100 մետր ազատ ոճերում[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.eurosport.com/swimming/artur-barseghyan_prs513426/person.shtml
- ↑ «Մեծ սպորտի ապագա աստղերը. Արթուր Բարսեղյան». sport.mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Օլիմպիական VLOG. Արթուր Բարսեղյան | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «1-ական ոսկի, արծաթ, բրոնզ և ՀՀ ռեկորդ՝ Բուլղարիայում». www.aravot.am. 26․07․2021.
- ↑ «Արթուր Բարսեղյան, Վարդենիս Մանուչարյան». www.aravot.am. 26․07․2021.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|